Վիրաբուժություն
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
Այս հիվանդության մասին ընդունված չէ խոսել բարձրաձայն: Թութքով տառապում է երկրագնդի ամեն երկրորդ բնակիչը: Բայց միայն չորսից մեկն է, որ դիմում է բժշկի օգնությանը: Հիվանդների մի մասը զբաղվում է ինքնաբուժությամբ, մյուսները շարունակում են ապրել` դիմանալով ցավին կամ էլ` լուռ տառապում են` չզգալով, որ կորցնում են ժամանակը և ավելի խորացնում հիվանդությունը: Բայց պետք է հիշել, որ այն կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների: Նախանշանները, որոնք առաջին հայացքից թվում են անվնաս, կարող են լինել ուղիղ աղիքի լուրջ հիվանդությունների սկիզբ` ամենատարածվածներից մինչև ուռուցքներ: Հիվանդության առաջացման պատճառներից են նստակյաց աշխատանքը, աղի, կծու կամ թթու ուտեստները, ալկոհոլային խմիչքները և այլն: Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է 20-50 տարեկանների շրջանում:
Հաճախ, երբ խոսքը վերաբերում է գլխացավին կամ ստամոքսի այրոցին, մենք խորհրդակցում ենք ընկերների կամ մտերիմների հետ, բայց ահա թութքի դեպքում առկա է թվացյալ ամոթը: Քիչ են մարդիկ, որոնք փորձում են անմիջապես դիմել բժիշկ-պրոկտոլոգի: Կարծում ենք յուրաքանչյուր ժամանակակից մարդ պիտի կարողանա տարբերակել թութքի առաջին նախանշանները` արյունահոսությունը, սուր ցավը հետանցքի շրջանում, փորկապությունը: Պետք է նկատի ունենալ, որ առանց որևէ պատճառի ուղիղ աղիքը երբեք չի արյունահոսում:
Մեդ-Պրակտիկ
27.02.2016
Հարգելի Sergey, բարև Ձեզ: Քորն այնքան էլ բնորոշ չէ թութքին: Քոր դիտվում է ճիճվային հիվանդությունների դեպքում, կամ կարող է նյարդային բնույթ ունենալ:
Մեդ-Պրակտիկ
27.02.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Այո, սկզբնական փուլերում առանց վիրահատության հնարավոր է լիարժեք բուժել թութքը: Հարկավոր է հրաժարվել կոշտ, կծու, գրգռող սնունդից: Հարկավոր է օգտագործել անգիոպրոտեկտոր միջոցներ, որոնք որոշ չափով կվերացնեն անոթների փխրունություն: Լիարժեք բուժման համար խորհուրդ կտայի դիմել պրոկտոլոգի:
Մեդ-Պրակտիկ
27.02.2016
Հարգելի Janna, բարև Ձեզ: Թութքի առաջացումը հղիության ընթացքում հաճախ է հանդիպում: Ձեզ մոտ այն սկզբնական փուլերում է: Հղիության ընթացքում շատ միջոցներ հակացուցված են: Կարող եք օգտագործել "Չիչխանի" յուղով մոմեր, և "Հեպատրոմբին Գ''-ի մոմ, կամ քսուք: Հնարավոր է ծննդաբերությունից հետո հանգույցն ավելի արտահայտվի, հնարավոր է նաև, որ փոփխություն չլինի:
Մեդ-Պրակտիկ
27.02.2016
Հարգելի Karina, բարև Ձեզ: Ուղիղ աղու ճաքի վերջնական բուժումը վիրահատական է: Մոմիկների, դիետայի միջոցով ուղղակի կմեղմացնեք վիճակը: Ցավը մեղմացնելու համար կարող եք օգտագործել "Ռելիֆ Ադվանս" մոմեր:
Մեդ-Պրակտիկ
26.02.2016
Հարգելի Nare, բարև Ձեզ: Եթե նշված միջոցները չեն օգնում, առավել ևս վիճակն ավելի է վատացել, բժշկի դիմել միանշանակ հարկավոր է: Ինքնաբուժությամբ զբաղվել Ձեր դեպքում արդյունք չի տա, նույնիսկ ավելի կվատացնի վիճակը:
Sergey
09.02.2016
Anna
06.02.2016
Janna
05.02.2016
KArina
03.02.2016
Nare
02.02.2016
Any
16.01.2016
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Any, բարև Ձեզ: Այո կարող եք նաև քսուքն օգտագործել:
Any
13.01.2016
Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Any, բարև Ձեզ: Ավելի հավանական է, որ դա ոչ բորբոքված, մեծացած թութքային հանգույց է, այդ պատճառով ցավեր կամ արյունահոսություն չի եղել: Նախնական էտապում թութքը դեղոորայքվ կարելի է բուժել: Նախ հարկավոր է հետևել սննդակարգին, խուսափեք չոր, կծու, թթու սնունդից, այն գրգռում է: Կարող եք օգտագործել "Հեպատրոմբին Գ" -ի մոմիկներ, ամեն օր, երեկոյան քնելուց առաջ, մեկ շաբաթից 10 օր: Եթե կնկատեք թութքի մեծացում, արյունահոսություն, հարկավոր է դիմել բժշկի:
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Ռելիֆի մոմիկներ հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ ինչ մոմիկների մասին է խոսքը, տարբեր մոմիկներ ունեն տարբեր բաղադրություն, հետևաբար հակացուցումները ևս տարբեր են:
Anna
10.01.2016
Any
09.01.2016
Hasmik
08.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Alla, բարև Ձեզ: Անզգայացման տարբեր եղանակներ ունեն իրենց ցուցումները և հակացուցումները: Որոշ փոքր ծավալի վիրահատություններ կարելի է անցկացնել նույնիսկ տեղային անզգայացման տակ: Թութքի լազերային վիրահատության ժամանակ հիմնականում ընդհանուր անզգայացման կարիք չի լինում, վիրահատությունը կատարվում է սպինալ անզգայացման պայմաններում, եթե իհարկե սպինալ անզգայացման համար հակացուցումներ չկան: Բացի այդ սպինալ անզգայացման դեպքում հետվիրահատական ընթացքն ավելի թեթև է:
Մեդ-Պրակտիկ
28.12.2015
Հարգելի Artak, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը նման է պապիլոմայի, սակայն պապիլոմայի դեպքում ցավ որպես կանոն չի լինում: Չի բացառվում, որ թութքային հանգույց է, արտաքինից: Խորհուրդ կտայի դիմել պրոկտոլոգի: Քանի որ կոնկրետ չգիտենք ինչ գոյացության հետ գործ ունենք, որևէ բուժում առաջարկել խելամիտ չի լինի:
Մեդ-Պրակտիկ
28.12.2015
Հարգելի Narek, բարև Ձեզ: Կախված հիվանդության կլինիկական դրսևորումներից բուժումը տարբեր է: Կոնկրետ ինչ գանգատներ ունեք. ցավ, արյունահոսություն, դիսկոմֆորտի զգացում և այլն: Խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, կփորձենք օգնել Ձեզ:
Մեդ-Պրակտիկ
28.12.2015
Հարգելի Ռուզան, բարև Ձեզ: Ձեզ մոտ բացի թութքից առկա է նաև հաստ աղու բորբոքում, որը նեղ մասնագիտական բուժում է պահանջում: Բացի այդ թութքի ժամանակ ցուցված միջոցներից որոշ մասը չի կարելի կրծքով կերակրման ժամանակ: Խորհուրդ կտայի դիմել պրոկտոլոգի և լիարժեք բուժում ստանալ: Տանը կարող եք օգտագործել չիչխանի յուղով մոմիկներ, երիցուկի, խատուտիկի թեյ, օրը միա քանի անգամ: Դրանք ունեն հակասեպտիկ ազդեցություն: Շատ օգտակար է ակնամոմը (пропрлис) կարելի է պատվիրել մոմիկներ:
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Lia, բարև Ձեզ: Եթե թութքային հանգույցն արյունահոսում է, դա բորբոքման և անոթների փխրունության մասին է վկայում: Ցանկալի է անոթների էլաստիկությունը բարձրացնող միջոցներ օգտագործել, օրինակ դիոսմին պարունակող, բայց միայն բժշկի նշանակմամբ: Տանը կարող եք "Ռելիֆ Ուլտրայի" մոմիկ կամ քսուք օգտագործեք: Հետևեք սննդակարգին, խուսափեք կոշտ, յուղոտ սննդի օգտագործումից: Օգտագործեք շատ միրգ, բանջարեղեն և կաթնամթերք:
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Karine, բարև Ձեզ: 5 տարին քիչ ժամանակահատված չէ, այսինքն Ձեզ մոտ թութքը խրոնիկ բնույթ ունի: Այս դեպքում կախված արտահայտվածության աստիճանից բուժումը տարբեր է: Եթե ցավերը հաճախակի չեն, արյուն չկա, դա նշանակում է, թութքային հանգույցները բորբոքված չեն: Եթե արտաքինից շոշափվում են մեծացած հանգույցներ, հնարավոր է կոնսերվատիվ միջոցներն անարդյունավետ լինեն: Առաջին հերթին հարկավոր է փոխել կենսակերպը, ֆիզիկական ակտիվությունը, սպորտը շատ օգտակար են: Բացի այդ կարևոր է ճիշտ սննդակարգը, խուսափեք յուղոտ սննդամթերքից, կոշտ սնւոնդը ևս ցանկալի չէ: Օգտագործեք բջջանյութով հարուստ սնունդ, կաթնամթերք, ապուրներ, ոչ կոշտ սնունդ: Օգտակար է չիչխանի յուղով մոմիկները: Ցավերի ժամանակ կարող եք օգտագործել անեսթեզինի մոմիկներ:
alla
27.12.2015
Artak
24.12.2015
Narek
17.12.2015
Ռուզան
14.12.2015
lia
14.12.2015
Karine
13.12.2015
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն